05 Օգոստոսի 2021
Զորացրման հանդիսավոր արարողություն Սահմանապահ զորքերում
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչությունում տեղի է ունեցել ենթակա զորամասերի պարտադիր ժամկետային զինծառայողների զորացրման հանդիսավոր արարողություն:
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Արման Մարալչյանը շնորհակալություն է հայտնել ժամկետային զինծառայողներին հայրենիքին մատուցած ծառայության համար ու պատվոգրեր հանձնել ծառայության մեջ ունեցած ձեռքբերումների, պարտականությունները բարեխիղճ կատարելու և անձնական կարգապահության համար։